VIP POOL Հայերեն English Русский ՄՈՒՏՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ

VIP POOL-ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
ՋՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Լողավազանի անվտանգ շահագործումը իրականացնելու համար անհրաժեշտ է բոլոր համակարգերի պարբերական տեխնիկական սպասարկումը:

Լողավազանի ամենօրյա սպասարկումը կարող է իրականացնել յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է տարրական  տեխնիկական  հմտություններին և ունի <<լողավազանի անձնագիր>>(լողավազանը կառուցող մոնտաժային ընկերության ընդհանուր փաստաթուղթ):

Սակայն լողավազանների պարբերական սպասարկումը պահանջում է սպասարկող անձնակազմի բարձր մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:

Բացի ավազանի խնամքի հասարակ պրոֆիլակտիկ աշխատանքներից, գոյություն ունեն մի շարք ընթացիկ տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որոնք կարող են կատարել միայն մասնագետները:

Ամենօրյա տեխնիկական սպասարկում

  •      Աշխատող տեխնիկայի ձայնի և վիբրացիայի ստուգում
  •      Մեխանիկական սարքավորումների հնարավոր խափանումների ստուգում
  •      Խողովակաշարերում և սարքավորումներում ջրի և քիմիական նյութերի հնարավոր արտահոսքի ստուգում
  •      Փականների դիրքերի ստուգում
  •      Համապատասխան քիմիական նյութերի առկայության և չափաքանակի ստուգում
  •      Սկիմմերներում և ֆիլտրերի մեջ հնարավոր աղբի ստուգում և մաքրում
  •      Ֆիլտրերում աղտոտման մակարդակի ստուգում, ոչ պակաս, քան 1 կամ 2 անգամ շաբաթական
  •      Ընդհանուր լուսավորման համակարգի ստուգում, լամպերի փոխարինում անհրաժեշտության դեպքում
  •      Ավազանի աղտոտման ստուգում, հատուկ տեխնիկաների միջոցով մաքրում
  •      Աշխատող սարքավորումների պարամետրերի ստուգում, քիմիական նյութերի կոնցենտրացիաների ստուգում, կարգավորում     անհրաժեշտության դեպքում

 Շաբաթական սպասարկում

  •        Բոլոր ջրային ատրակցիոնների ստուգում
  •        Դոզավորման կայանների պարամետրերի ստուգում,սարքավորումների վերահսկման մեխանիզմների       ստուգում
  •        Էլեկտրամագնիտային փականների ստուգում, վերահսկում, նորոգում անհրաժեշտության դեպքում

  Ամենամսյա սպասարկում

  •        Քիմիական նյութերի դոզավորման կայանների, օզոնային համակարգերի սպասարկում
  •        Ջրի որակային հիմնական պարամետրերի ստուգում հատուկ սարքավորումների միջոցով
  •        Մաքրում, փորձարկում, կարգավորում եւ ճշգրտում, Փի - Էյչ էլեկտրոդների, CL մակարդակի տվիչների, ջերմաստիճանի տվիչների, կոնցենտրացիան օզոնային ջրում և  օդում

 Եռամսյակային սպասարկում

  •       Օզոնային համակարգի և քիմիական նյութերի դոզավորման համակարգերի սպասարկում
  •       Ողջ համակարգի սարքավորումների միացման համակարգի ստուգում, արտահոսքի ստուգում
  •       Գնդիկավոր փականների արտահոսքի ստուգում, փոփոխում


  Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում դատարկել ավազանի ջուրը, և մաքրել լողավազանի պատերն ու հատակը հատուկ մաքրող միջոցներով, կոսմետիկ վերանորոգում կատարել ավազանում և ամբողջ խողովակային համակարգի մաքրում կատարել: Ճիշտ ժամանակին կատարվող մասնագիտական սպասարկումը` Ձեր լողավազանի երկար և անխափան կյանքի գրավականն է:

ԱՌՑԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
VIP POOL
VIP POOL
Value Innovation Professionality
Visit Us On Facebook Follow Us On Twitter
© 2024 VIP POOL
Պատրաստված է SoftoBest