VIP POOL Հայերեն English Русский ՄՈՒՏՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ

VIP POOL-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
ՋՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Դիմելով մեզ արտակարգ իրավիճակներում` մեր մասնագետները ամենակարճ ժամանակահատվածում կհասնեն նախանշված հասցե և կլուծեն Ձեր խնդիրները

Լողավազանների տեխնիկական սպասարկում

Հերթական դիմումը Ձեզ, հարգելի պատվիրատուներ և ապագա հաճախորդներ: Մեր մասնագիտական բարձր մակարդակը Դուք կարող եք տեսնել աշխատանքային յուրաքանչյուր փուլում` հեռախոսային խորհրդատվությունից մինչև Ձեր լողավազանի ընդհանուր սպասարկում: Մեր ընկերության նպատակը չի կայանում միայն լողավազանների վաճառքում: Մեր գերագույն նպատակն է, որպեսզի մեր կողմից կառուցված հարյուրավոր լողավազաններից յուրաքանչյուրը լավագույն կերպով ընդգրկվի  շրջակա միջավայր, և լավագույնս համապատասխանի տիրոջ ցանկություններին թե չափերով, թե ձևով, թե սարքավորումների համակարգով: Այսպիսով, Դուք դեռ մտածում եք սպասարկել Ձեր լողավազանը ինքներդ,արժե սովորել, թե ինչպես հոգ տանել լողավազանի մասին ինչպես հարկն է, թե դիմել մասնագետի: Զգուշացնում ենք` որքան էլ հուսալի, որակյալ լինեն սարքավորումները լողավազանային, առանց մասնագետի հսկողության հնարավոր չէ: Բացի այդ, ավտոմատացնել ջրային ամբողջ համակարգը լողավազանում չի կարելի: Իսկ ինչ անել, եթե սխալ սպասարկման պատճառով խափանվի լողավազանային համակարգը:

Ոչ մի պարագայում հանձն չառնել լողավազանի ընդհանուր և տեխնիկական սպասարկումը: Կարդալով հրահանգները և պատկերացնելով  ինքներդ Ձեզ ամենագետ և ամենակարող, Դուք կարող եք վնասել ոչ միայն Ձեր լողավազանը, այլ նաև Ձեզ: Հետևաբար ցանկացած միջամտություն կապված սարքավորումների, սպասարկման և տեխնիկական աջակցության հետ պետք է իրականացնի բարձր որակավորում ունեցող մասնագետ, իհարկե, Ձեր հսկողության ներքո:

Մենք բաժանում ենք լողավազանների սպասարկումը կանոնավոր(շաբաթական գոնե մեկ անգամ) և սպասարկումային(ըստ անհրաժեշտության, բայց ոչ քիչ, քան երեք տարին մեկ անգամ):

Կանոնավոր սպասարկումը ներառում է`

 

հատակի մաքրում հիդրոփոշեկուլով

դոզավորում և քիմիական նյութերի օգտագործում ըստ տեստերի 

ավազային ֆիլտրի լվացում

ֆիլտրային պոմպի մաքրում

սկիմմերների մաքրում աղբից

ջրագծերի մաքրում

սարքավորումների աշխատանքի ընդհանուր ախտորոշում

Որակավորում ունեցող մասնագետը ճշգրիտ չափաքանակով կդոզավորի քիմիան, որը կքչացնի ծախսը և կմեծացնի լողորդների անվտանգությունը: Ձեր սարքավորումը կլինի հսկողության ներքո, որը կապահովի խնդիրների անհապաղ վերհանումն ու լուծումը:

Լողավազանի սպասարկումր ներառում է`

  • որձաքարային ավազի փոխարինումը զտիչում. երեք տարին մեկ անգամ
  • շրջանառության պոմպի վերանորոգում, եթե անհրաժեշտ է
  • լուսային լամպերի փոխարինում
  • ջրագծի վերանորոգում, եթե վնասված է
  • խցանների և կցամասերի փոխարինում, եթե անսարք են
  • լրացուցիչ սարքավորումների տեղադրում, ջրատաքացուցիչ, ուլտրամանուշակագույն համակարգեր և այլն.

Լողավազանի ընդհանուր սպասարկումը մենք կատարում ենք Հայաստանի ամբողջ տարածքում: Լողավազանի պահպանումը ձմռանը` միջոցառումների շարք է, որը կանխում է լողավազանի ավազանի և ֆիլտրացիոն համակարգերի վնասումն ու խափանումը:

Լողավազանի ձմեռային պահպանման ծառայությունն իր մեջ ներառում է`

  • ողջ ֆիլտրացիոն համակարգի հավաքում, խողովակների, կցամասերի
  • խողովակների փչում կոմպրեսորներով
  • լողավազանի ավազանում ընդարձակման հոդերի տեղադրում

Խնդրում ենք հաշվի առնել, որ լողավազանի ճիշտ պահպանումը ձմռանը շատ կարևոր է: Այլապես հնարավոր է վնասել ջրատար խողովակները, ավազանը, ինչն էլ կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Լողավազանի օգտագործումը  ձմեռվանից հետո մի շարք գործողություններ է պահանջում` ըհդհանուր ստուգում և ողջ համակարգի շահագործում դադարից հետո:

Այս ծառայությունն իր մեջ ներառում է հետևյալը`

  • ջրագծերի և ընդհանուր ֆիլտրացիոն համակարգերի հավաքում
  • պոմպի ստուգում 
  • ֆիլտրացիոն համակարգի մեկնարկ
  • քիմիական նյութերի առաջնային լիցք ջրում

 

 

Եվ  հիշեք` մենք միշտ պատրաստ ենք օգտակար լինելու Ձեզ: Կապվեք մեզ հետ Ձեզ հարմար ցանկացած պահի, և մեր մասնագետները  կպատասխանեն Ձեզ հուզող ցանկացած հարցի:

ԱՌՑԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
VIP POOL
VIP POOL
Value Innovation Professionality
Visit Us On Facebook Follow Us On Twitter
© 2024 VIP POOL
Պատրաստված է SoftoBest