VIP POOL Հայերեն English Русский ՄՈՒՏՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ

VIP POOL-ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
ՋՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Լողավազանի ջրի մաքրություն, քիմիկատներ լողավազանների համար, լողավազանների սպասարկում


Պարզ,մաքուր և օրգանիզմի համար անվտանգ ջուր,  ահա յուրաքանչյուր լողավազանի տիրոջ իրական ցանկությունը` լինի դա անշարժ, եղանակային, թե շարժական լողավազան: Եվ ամենահեշտ լուծումը այս արդյունքին հասնելու համար ուղղակի ջրի փոփոխումն է:

Այս ձևով հնարավոր է միայն շատ փոքր լողավազանների դեպքում` 1-ից 3մետր: Բայց պետք է հաշվի առնել, որ հավաքված ջուրը


Առաջին`
կլինի բավականի սառը: Դուք չեք կարողանա միանգամից լողալ և ստիպված կլինեք սպասել մինչ այն տաքանա ինքնուրույն, կամ ինքներդ կտաքացնեք:
Երկրորդ`
կախված ջրի աղբյուրից, այն կարող է պարունակել մեխանիկական և քիմիական խառնուրդներ, որոնք հնարավոր է բացասական ազդեն թե Ձեր լողավազանի տեսքի, թե սարքավորումների աշխատանքների, թե, ի վերջո, Ձեր առողջության վրա:
Երրորդ`
եթե լողավազանում ի հայտ են եկել կենդանի օրգանիզմներ` ջրիմուռներ, բակտերիաներ, սնկեր, Դուք չեք կարող ազատվել դրանցից ջուրը փոխելով: Անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ լողավազանը մաքրող միջոցներով` բաց չթողնելով ոչ մի սանտիմետր: Չնայած այս գործընթացն էլ չի ապահովի դրանց երկարատև անհայտացումը:
Չորրորդ
` ջուրը բավականին թանկարժեք ռեսուրս է,որը խնայել է հարկավոր:

ժամանակակից աշխարհում լողավազանում մաքուր ջրի պահպանումը կատարվում է հատուկ քիմիական նյութերի միջոցով, որոնց ճիշտ օգտագործման դեպքում և անհատական միջամտության բացակայության դեպքում, կօգնեն Ձեզ պահպանել լողավազանի ջրի մաքրությունը և չեն սպառնա վտանգ Ձեր և Ձեր երեխաների առողջության համար:

Դուք պետք հասկանաք, որ լողավազանի ջուրը կենդանի օրգանիզմ է, որը պահանջում է հատուկ և սիստեմատիկ խնամք:

Առաջարկվող ընդհանուր ծրագիրը լողավազանի ջրի խնամքի համար երաշխավորում է հիգիենիկորեն մաքուր ջուր լողավազանում, վերացնում է բակտերիաները, սնկերը և ջրիմուռները, կարգավորում է ջրի թթվայնությունը և ապահովում է անգամ ամենափոքր մասնիկների վերացումը, որոնք  չեն կարող հավաքել լողավազանի ֆիլտրացիոն համակարգերը:

Ամբողջ ապրանքատեսականին հաստատված է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից:

Յուրաքանչյուր լողավազանի մեջ ջուրը ախտոտվում է օրգանիկ և ոչ օրգանիկ նյութերով: Այդ նյութերի աղբյուրը շրջակա միջավայրն ու լողացող մարդիկ են:

Մշակման չենթարկված ջուրը արագ պղտորվում  և դառնում է իդեալական միջավայր բակտերիաների և ջրիմուռների զարգացման և բազմացման համար:

Լողավազանի պատերը պատվում են լպրծուն ծածկույթով: Պղտորված ջուրը, տհաճ հոտը և լպրծուն ծածկույթը առաջին նախանշաներն են օրգանիկ աղտոտվածության: Ջրագծերի կեղտային նստվածքը, ջրային փրփուրը. արդյոք կարելի է այս տեսակի ջուրն անվանել մաքուր և անվնաս: Վստահ եմ` յուրաքանչյուրն էլ կպատասխանի ՈՉ:

Հաճախ ոչ քիչ պակաս վտանգավոր աղտոտող է դառնում հենց սեփականատերը:

Ոչ ճիշտ քիմիական նյութերի կիրառումը, դրանց ոչ ճիշտ չափաքանակի օգտագործումը, միմյանց հակասող նյութերի օգտագործումն ու սխալ մոտեցումը ընդհանուր լողավազանային սպասարկմանը հանգեցնում են ցավալի արդյունքների հենց օգտվողների համար: 

 

Հայաստանում եղել են դեպքեր, երբ պղնձով հագեցված ջրում(պղնձային հիմք են հանդիսանում նախապես պղնձով հարստացված ջուրը, ալգեցիդի չափից ավելի օգտագործումը պղնձային հիմքով, սխալ ախտահանման համակարգը պղնձային իոնացմամբ) աղջիկների ներկված մազերը գունափոխվել են մալաքիտ կանաչի:

Ցանկացած պարագայում, հատկապես լողավազանի ջրի պատրաստման և մաքրման ընթացքում պետք է համատեղել սկզբունքային միջոցներն ու համակարգված մոտեցումը:

Լողավազանի ջրի ընդհանուր խնամքը կարող է կանխել`

սնկերի, ջրիմուռների և բակտերիաների առաջացումը

թթվայնության ցուցանիշի բարձրացումն ու իջեցումը

մաքրող քիմիական նյութերի ավելցուկ/պակաս

 

Լողավազանի ջրի մաքրումը կատարվում է երկու` միմյանց փոխլրացնող եղանակներով` ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական մաքրումը կատարվում է վերամշակման և զտման եղանակով: Ջրի նորմալ շրջանառության դեպքում մասնիկների մեծ մասը պահվում է մեխանիկական ֆիլտրով: Փոշու հատիկները, մնալով լողավազանի մեջ, չնայած ֆիլտրացիայի, հեշտությամբ մաքրվում են ջրային փոշեկուլով:

 

Քիմիական մաքրումը կատարվում է չորս փուլերով:

pH մակարդակի կարգավորում. սա հիմնական փուլ է, քանի որ շատ միջոցներ զգայուն են ջրում ակտիվ ջրածնի հանդեպ և բարձր կամ ցածր մակարդակում այդ միջոցները չեն ազդում 100 տոկոսով: pH-ի ճիշտ մակարդակը թույլ է տալիս օգտագործել քիչ քանակությամբ նյութեր և ապահովում է ավելի շատ արդյունավետություն:

Ջրի ախտահանում. կախված օգտագործվող նյութից` գոյություն ունի ախտահանման երեք եղանակ` քլորային հիմքով ախտահանում, ակտիվ ջրածնային հիմքով ախտահանում, բրոմային հիմքով ախտահանում:

Ջրիմուռների առաջացման կանխարգելում. այս փուլում ջրի մեջ ավելացվում են ալգեցիդային նյութեր, որոնք կանխում են ջրում ջրիմուռների, սնկերի, բակտերիաների առաջացումը:

Մակարդում. այս փուլում ինչ մնացել է նախորդ փուլերից և չի մաքրվել անշարժ ֆիլտրացիոն համակարգերի կողմից կչեզոքացվի: Մակարդող նյութը ջրում ստեղծում է փաթիլային նստվածք` հավաքելով մանրագույն փոշու հատիկները և կցելով դրանք իրար: Բեռով հավաքված փաթիլներն եունեն արդեն բավականին ծավալ,որպեսզի հավաքվեն ֆիլտրացիոն համակարգի միջոցով:

Ֆիզիկական մաքրումը պետք է կատարել ոչ քիչ, քան տարին մեկ անգամ . այն վերաբերում է բաց և փակ լողավազաններին:

Եթե անգամ ջուրը արտաքին տեսքով մաքուր է թվում, պատերն ու հատակը հարկավոր է մաքրել նստվածքից, յուղից և կեղտից: Այն կկանխի բակտերիաների և ջրիմուռների առաջացումն ու զարգացումը: Շուկայի կամ տնտեսական խանութների մաքրող նյութերն ավելի լավ է չօգտագործել: Դրանց բաղադրության մեջ առկա նյութերը կարող են առաջացնել պղտորություն և փրփուր ջրում, խթանել բակտերիաների զարգացմանը: Նաև կարող են քայքայել անշարժ կամ շարժական լողավազանների մակերևույթները:

 
Ֆիլտրի մաքրումն անհրաժոշտ է կատարել ոչ քիչ, քան շաբաթական մեկ անգամ: Ավազային ֆիլտրի հետադարձ մաքրումը վերացնում է ֆիլտրացիոն համակարգում առաջացած նստվածքը: Քվարցային ավազը ֆիլտրում պետք է փոխել ամեն 2-3 տարին մեկ: Օգտագործեք որակյալ ավազ, համապատասխան ֆիլտրի չափերին և պահանջվող որակին:


Մաքուր ջրի լիցքը լողավազան:
Անգամ իդեալական սպասարկման դեպքում ջրում առաջանում են աղեր, որոնց հնարավոր չէ հեռացնել քիմական նյութերի կամ ֆիլտրացիայի միջոցով: Դրանք քլորիդներն ու նիտրադներն են, որոնք քլորի ռեակցիայի հետևանք են: Դրանք բարձր կոնցենտրացիաներ են, որոնք առաջացնում են երկաթի, ալյումինի ժանգոտում: Աղային կուտակումները վերացնում են մասնակի կամ ամբողջովին փոխելով ջուրը: 

Այս գործընթացը կատարվում է տարին մեկ անգամ բաց լողավազանների համար, և 2-ից երեք անգամ փակ լողավազանների համար: Այս գործընթացը պարտադիր է, եթե անգամ ջուրը մաքուր տեսք ունի: Բաց լողավազաններում սա լավ է համատեղել գարնանային մաքրման հետ:

Յուրաքանչյուր փուլից հետո լողավազանի մաքրման` պարտադիր է ստուգել լողավազանի ջուրը տեստերներով: Տեստերների տարբեր տեսակներ կան` տեստեր ջրի թթվայնության համար, տեստեր ջրի կոպտության համար: Հետևումը լողավազանում ճիշտ քանակությամբ քիմիական նյութերի առկայությանը, ջրի թթվայնությանը  և կոշտությանը, կօգնի ապահովագրել Ձեզ և Ձեր մտերիմներին հնարավոր վտանգներից, ինչպես նաև կապահովի Ձեր սարքավորումների երկար աշխատանքը:

ԱՌՑԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
VIP POOL
VIP POOL
Value Innovation Professionality
Visit Us On Facebook Follow Us On Twitter
© 2024 VIP POOL
Պատրաստված է SoftoBest