VIP POOL Հայերեն English Русский ՄՈՒՏՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ

VIP POOL

Ձեր Մարզիչը

 

Թե որն է լողավազանում մարզվելու առավելությունը, թերևս, գիտեն բոլորը: Կատարելով ֆիտնես ծրագիր ջրում` հնարավոր է ամրացնել բոլոր մկանները, իսկ հոդերի և ողնաշարի ծանրաբեռնվածությունը հասցնել նվազագույնի: Բացի այդ, պարապմունքները ջրում բոլորովին անվնաս են. վնասվելը կամ տարատեսակ վնասվածքներ ստանալն ուղղակի անհնար է: Լողավազանում մարզումները հատկապես օգտակար են ավելորդ քաշ ունեցող կանանց համար, այդ թվում նաև հղի կանանց համար: Մարզումների արդյունավետությունն ապահովում են միջավայրի մի շարք հատկություններ. մեկ անձի վրա միաժամանակ գործում են մի քանի ուժեր` հիդրոստատիկ ճնշումը, որը նվազեցնում է մկանային լարվածությունը և կարգավորում արյան շրջանառությունը, արտամղման ուժը` նվազեցնում  ծանրաբեռնվածությունը ողնաշարի և մկանների վրա, և ջրի դիմադրությունը, որը ստիպում է ավելի շատ էներգիա ծախսել:

Թե ինչով կարելի է զբաղվել ջրում ինքնուրույն, արդեն ասվել է, այսօր կխոսենք, թե ինչի համար է անհրաժեշտ մարզչի օգնությունը:

Ինչով զբաղվել

Քաշը կորցնելու, մկաններն ամրացնելու, գեղեցիկ և հարթ մաշկ ունենալու ազնիվ նպատակներն կարող են ի չիք դառնալ. դուք կանոնավոր կերպով գնում եք լողի, իսկ կիլոգրամները չեն անհայտանում, մարզումների միապաղաղությունն էլ հոգնեցնող է: Ահա այստեղ Ձեզ օգնության կհասնի մեր փորձառու մարզիչը: Նա կընտրի հետաքրքիր ծրագիր, որը կհամապատասխանի Ձեր խնդիրներին, կսովորեցնի շարժումներ և ամենակարևորը, կհետևի դրանց ճիշտ կատարմանը: Լողավազանը կարող է առաջարկել բազմապիսի հետաքրքիր ֆիզիկական վարժություններ: Եթե անգամ Դուք լսում եք դրանց անվանումներն առաջին անգամ, մարզչից է կախված` կծախսեք ժամանակ դրանք կատարելու համար:

Սպորտային լող. Սովորելու ժամանակ բոլորը ձգտում են դեպի մարզիչը, իսկ նրանք, ովքեր վստահ մնում են ջրի երեսին, հաճախ գերադասում են ինքնուրույն մարզվել: Եվ սա բավական է ուղղակի տոնուսը պահպանելու համար: Իսկ եթե Դուք ուզում եք հասնել արդյունքիիմեք օգնության համար մեր մարզչին: Փորձառու մարզիչները կօգնեն սպորտային լողի տեխնիկան սովորել, ճիշտ շնչել և նորմաներին համապատասխանել:

Ջրային աէրոբիկա. Աէրոբիկան ջրում բարձրացնում է ըհդհանուր տոնուսը, բարելավում է կազմվածքը, ամրացնում մկանները և օգնում ազատվել ավելորդ քաշից: Անգամ ամենասովորական շարժումները ջրում պահանջում են ավելի շատ ջանք, քան գետնի վրա, այդ պատճառով էլ մինիմալ ինտենսիվություն անգամ նպաստում է նիհարելուն:

Մարզումներ ապագա մայրիկների համար. Մարզումները լողավազանում կօգնեն պահպանել հիանալի կառուցվածք նաև հղիության ընթացքում: Ջրային աէրոբիկան ամենահարմար և ամենաանվնաս սպորտն է ապագա մայրիկների համար: Մարզիչն էլ կընտրի համպատասխան  ծանրաբեռնվածությունը, կցուցադրի արդյունավետ վարժություններ, կօգնի լուծել մի շարք խնդիրներ: Առաջնակարգ սպորտային ակումբներում ապագա մայրիկների համար կան հատուկ լողավազաններ` հիդրոմերսումով և տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով:

Դայվինգ-խորասուզում. Ահա այս ժամանակակից սպորտային զբաղմունքին ևս կարելի է տիրապետել հայրենի քաղաքում: Այս դեպքում առանց մարզչի անհնար է, որովհետև անգամ սպորտային հագուստն ամեն մեկն ի զորու չի լինի հագնել, առավելևս ճիշտ շնչել և շարժվել ջրում:

Մեր մարզչի օգտակարությունը.

Մարզչի խնդիրը չի կայանում միայն նրանում, որ սովորեցնի սպորտային հանդերձանքի ճիշտ կրումը: Որակավորում ունեցող մարզիչը միշտ էլ կգտնի Ձեր ուզած արդյունքին հասնելու լավագույն ճանապարհը, կտրամադրի ճիշտ սննդակարգ և մարզումների անհատական գրաֆիկ. միգուցե Ձեզ պետք չէ երեք կամ հինգ անգամ այցելել լողավազան, կամ պետք չէ լողալ այս ձևով:

Բացի այդ, ինքնուրույն լողալով ջրում, Դուք դժվար թե կարողանաք հասկանալ Ձեր սխալները և ձեռքբերումները: Մարզիչը կտա ճիշտ խորհուրդ և կցուցաբերի բարոյական օգնություն, եթե արդյունքներն այդքան էլ ակնառու չեն,որքան Դուք կցանկանայիք, իսկ դա ևս թանկ արժե:

Ի տարբերություն մեզ, մարզիչը ոչ միայն ընտրում է առավելագույն արդյունքով վարժություններ, այլև հասկանում է յուրաքանչյուր շարժման նպատակը, կարող է բացատրել ինչ ձևով է այն ազդում յուրաքանչյուր օրգան-համակարգի և ըհդհանուր մարմնի վրա, և ինչ մկաններ են մասնակցում այդ շարժմանը: Նորեկը հաճախ իրեն ջրում անհանգիստ է զգում, չի կարողանում իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծում գտնել, երբ որևէ կոնկրետ առաջադրանք իր մոտ չի ստացվում: Երբեմն հարցի լուծումը հենց ջրի երեսին է կամ լողավազանի կողքին: Ավելորդ գումար ու ժամանակ չվատնելու համար անհրավեշտ է խորհրդակցել մարզչի հետ: Եվ եթե այդ ամենի հետ մեկտեղ մարզիչը հասկանա Ձեր խնդիրները, իր խորհուրդներն անգին կլինեն: Անկասկած, մարզիչը պետք է հմուտ և փորձառու լինի: Այդ պատճառով, երբ ընտրում եք Ձեր մարզչին, մի ծուլացեք և հետաքրքրվեք ստացած կրթությամբ, որակավորմամբ, մարդկային արժեքներով: Իհարկե, միայն մարզիչն է ի զորու դարձնել յուրաքանչյուր մարզում հրապուրիչ, հետաքրքրություն առաջացնել կոնկրետ սպորտաձևի նկատմամբ և պահել այդ հետաքրքրությունը: Հաճելի մարզումներ Ձեզ:

ԱՌՑԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
VIP POOL
VIP POOL
Value Innovation Professionality
Visit Us On Facebook Follow Us On Twitter
© 2024 VIP POOL
Պատրաստված է SoftoBest