
SEKO-ն համարվում է առաջնային ընկերություններից մեկը դոզավորման համակարգեր և դոզավորման պոմպեր արտադրողների շարքում ավելի քան 40 տարի: Այն ունի համաշխարհային առաջատար դիրք նորարարական ապրանքների առաքման ոլորտում և առաջարկում է հուսալի լուծումներ դոզավորման, հեղուկների ներարկման և փոխանցման համար, ինչպես նաև համապատասխան քիմիական նյութերի պարամետրերի արդյունավետ վերահսկման համար:
Մասնագիտանալով պերիստալիտիկ պոմպերի նախագծման և արտադրության, էլեկտրամագնիսական դոզավորման պոմպերի, դոզավորման պոմպերի, pH, ORP հատկությունների, լուծարված թթվածնի, պղտորվածության, ազատ քլորի վերահսկման սարքավորումների ոլորտում` seko-ն գործում է համաշխարհային շուկայի երեք առևտրային ոլորտներում:
<< VIP POOL>> ընկերությունը հանդիսանում է SEKO-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Բյուրեղյա մաքուր ջուրը յուրաքանչյուր լողավազանի այցեքարտն է:Որպեսզի Ձեր լողավազանի ջուրը մաքուր լինի անհրաժեշտ է պարբերաբար օգտագործել համապատասխան քիմիական նյութերը, և անհրաժեշտ է հետևել ֆիլտրացիոն համակարգին: Այսինքն անհրաժեշտ է պատրաստված անձ, ով կարող է ամեն օր հետեևել լողավազանին, հատկապես, եթե լողավազանն օգտագործվում է առևտրային նպատակով:
Ամեն մասնավոր լողավազանի սեփականատեր (կամ նրա աշխատակազմը) ցանկանում է` ինչքան հնարավոր է քիչ մոտենալ լողավազանի պարագաներին (այլ հոգսերը բավարար են), հասարակական լողավազաններում, ընդհանուր առմամբ, ցանկալի է վերացնել, որքան հնարավոր է «մարդկային գործոնը»:Եզրակացություն` առանց ավտոմատ ջրամաքրման գործընթացի այս փուլում հնարավոր չէ:
Ավտոմատ համակարգը կթեթևացնի ձեր ամենօրյա խնամքը: Այդ սարքերի օգնությամբ բոլոր ջրային ցուցանիշները միշտ կլինեն նորմայի սահմաններում ըստ սահմանված պարամետրերի: Այսպիսով, դուք խուսափելու եք գտնել առավոտյան ձեր լողավազանը խավար և կանաչ ջրով , եթե դուք հանկարծ մոռացել եք քիմիական նյութեր ավելացնել:
Հասարակական լողավազանների համար դոզավորման համակարգերը պարտադիր են, քանի որ հենց ջրի որակից է կախված լողավազանի հեղինակությունը: Բյուրեղյա մաքուր ջուր պահպանելու համար անհրաժեշտ է անընդհատ հետևել ջրի պարամետրերին, հատկապես, երբ շատ է լողացողների թիվը ջրում: Ավտոմատ դոզավորման համակարգերը ոչ միայն կհետևեն ջրի պարամետրերին, այլ միանգամից կներերկեն համապատասխան քիմիական նյութի չափաքանակը ջրում:
Այս համակարգերի միջոցով Դուք կարող եք լուծումներ տալ մինչև հիմա հանդիպած խնդիրներին: Ամենակարևորն այն է, որ Դուք հանգստանում եք, իսկ դոզավորման համակարգը մտածում է Ձեր հանգստի մասին:
Մեր ընկերությունն առաջարկում է Ձեզ դոզավորման համակարգեր: Դիմեք մեզ, և մենք միշտ կօգնենք Ձեզ օգտակար խորհրդով: |