Լողավազանի սպասարկում. ինչի համար է այն անհրաժեշտ
Չնայած նրան,որ լողավազանները կազմում են Հայաստանի ցամաքային տարածքի ընդամենը 2%-ը, դրանց սպասարկումը մինչև օրս վստահվում է ոչ մասնագետներին` հավաքարարներին, այգեպաններին, երբեմն` անվտանգության աշխատողներին: Ջրային համակարգերի որոշ սեփականատերերի կարծիքով լրիվ բավարար է տեղադրել ժամանակակից սարքավորումներ, երբեմն` առանց դրանց, և մաքրությունն ինքնաբերաբար կկատարվի: Իհարկե, մաքրող համակարգերն ու սարքավորումները զգալիորեն թեթևացնում են սպասարկման գործընթացը, բայց ինքնուրույն իրականացնել որակյալ մաքրություն սարքավորումները չեն կարող: Ինչպես բնական լճակը, յուրաքանչյուր լողավազան ևս, ենթարկվում է տարատեսակ աղտոտումների: Հաշվի առնելով մշտական ջերմաստիճանային վիճակը ջրային համակարգերի` 18-30 С°, լողավազանում բոլոր տեսակի գործընթացները կապված մանրէների և միկրոօրգանիզմների առաջացման հետ, զգալիորեն արագանում են: Մանրէաբանական աղտոտումից բացի հնարավոր է նաև ֆիզիկական կամ քիմիական աղտոտում` ջրում լողացող մարդկանց արտամիզուկների հետևանքով կամ ջրում օտար մարմինների ներթափացմամբ: Արդյունքում ջուրը ձեռք է բերում տհաճ հոտ, անբնական երանգ և թափանցելիության նվազում: Միայն ճիշտ ժամանակին իրականացվող ամբողջական սպասարկումը կարող է երաշխավորել կատարյալ մաքրություն թե ջրային համակարգի, թե ջրի համար:
Լողավազանի սպասարկում. ինչ է ներառում իր մեջ այս ծառայությունը
Ջրային համակարգերի հետագա սպասարկման մասին ավելի ռացիոնալ է մտածել դեռ նախագծման փուլում: Եթե լողավազանի սպասարկումը նախատեսվում է իրականացվել սեփականատիրոջ կամ նրա աշխատակազմի միջոցով, հարկավոր է մտածել լրացուցիչ մաքրման համակարգի մասին: Իհարկե, լրացուցիչ մաքրման համակարգը նախատեսում է ոչ միայն լրացուցիչ ծախսեր, այլ նաև տվյալ համակարգի տեղադրման և օգտագործման ճիշտ տեխնիկային տիրապետելը: Հետևաբար լողավազանը, ինքն իրենով լինելով թանկ հաճույք, պատվիրատուի համար ավելի թանկ կարժենա: Նաև լողավազանի ինքնուրույն սպասարկումը կպահանջի ավելի շատ ժամանակ` մաքրման, պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
Սեփականատիրոջ ժամանակային և նյութական ծախերը նվազեցնելու համար "VIP POOL" ընկերությունն առաջարկում է ամբողջական լողավազանային սպասարկում` ներառելով իր մեջ հետևյալ ծառայությունները.
Լողավազանի ջրի որակի վերահսկումը և դրա քիմիավորումը: Այս աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը միանգամայն ակնառու է. Ջրի քիմիական աղտոտումը նպաստում է ավազանի նստվածքի առաջացմանը, ինչը բարդացնում է լողավազանային սարքավորումների աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է մաքրող համակարգերի շարքից դուրս գալուն: Ինչպես հայտնի է ջրի քիմիավորումը կատարվում է մի քանի էտապներով, pH մակարդակի կարգավորման համար ջրի մեջ տեղադրվում են հատուկ կարգավորիչներ: Ջրի ախտահանումը կատարվում է քլորային հիմքով քիմիական ակտիվ նյութերի օգտագործմամբ: Կոագուլյացիան կատարվում է միկրոսկոպիկ մասնիկների հեռացման համար: Ալգեցիդային նյութերի միջոցով կատարվում է քիմիավորման վերջնական փուլը , լողավազանը մաքրվում է ջրիմուռային թելերից: Լողավազանի ավազանի մաքրություն. չնայած լողավազանի շինարարության ընթացքում հերմետիկների և խառնուրդների օգտագործմանը` լիովին խուսափել անհասանելի մասերի աղտոտումից անհնար է: Լողավազանի մաքրությունը ներառում է լողավազանի արտաքին մակերևույթի սարքավորումների մաքրությունը: Ջրի բնական թափանցիկության կորուստը, ջրիմուռների առաջացումը, միկրոօրգանիզմների արաջացումը ավազանի հատակին կամ անկյուններում կուտակված տարատեսակ աղբի արդյունք է: Դիագնոստիկա և լողավազանային սարքավորումների սպասարկում: Լողավազանի ամբողջական սպասարկումը ներառում է լողավազանում տեղադրված սարքավորումների անպայման ախտորոշում, մաքրում, կարգավորում և ֆիլտրերի պարբերական փոփոխություն: Անկախ նրանից Ձեր լողավազանը շքեղ է թե մանկական փոքրիկ լողավազան` դրանց սպասարկման ծառայություններից խուսափելն անհնար է: Ոչ ժամանակյա փոփոխումը ֆիլտրերի կարող է հանգեցնել ջրում լողացող մարդկանց առողջական խնդիրների:
Բարձր որակավորում ունեցող մասնագետները մեր ընկերության կկատարեն ամբողջական սպասարկում լողավազանների` անկախ տեղից և աղտոտման մակարդակից:
Լողավազանի ջրի քիմիական մշակում
Լողավազանի ջուրը պետք է մինգամայն մաքուր և զերծ լինի տարատեսակ աղտոտումներից` թե աչքով տեսանելի, թե անտեսանելի: Տեսանելի աղտոտումները հիմնականում մաքրվում են ֆիլտրների միջոցով: Անտեսանելիները ոչ միայն մանրէներն են, որոնք կարող են բազմանալ շատ արագ և ստեղծել խնդիրներ, այլ նաև ջրիմուռներն ու սնկերը, որոնք ընկնում են լողավազան, որտեղ հինալի պայմաններ են իրենց գոյատևման համար: Վերահսկողությունն ու պայքարը դրանց դեմ իրականացվում է քիմիական նյութերի միջոցով: Իդեալական մաքուր և թափանցիկ ջուր ունենալու համար հարկավոր է իրականացնել հետևյալ քիմիական մշակումը:
Ախտահանում
Լողավազանի ջուրն ախտահանվում է մանրէներին, ջրիմուռներին և սնկերին վերացնելու համար: Քիմիական նյութերը վերացնում են աղտոտումները և դարձնում են ջուրը փայլուն և թարմ: Առավել օգտակար են համարվում քլոր և բրոմ պարունակող քիմիական նյութերը:
Լողավազանի տաք ջրում ստեղծված են լավագուն պայմանները տարատեսակ միկրոօրգանիզմների զարգացման համար: Դրանցից շատերը կարող են ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչ դառնալ լողացողների համար: Արագ զարգացման հետևանքով դրանք կարող են ջրի որակը վատթարացնել: Այս իսկ պատճառով հարկավոր է հետևել միկրոօրգանիզմների վերացմանը` ջրում ախտահանիչ նյութեր ավելացնելով:
Ջուր լցնելու առաջին իսկ անգամից հարկավոր է հիմնական ախտահանում և շոկային մշակում: Դա պարտադիր է, որպեսզի թարմ ջրում բոլոր տեսակի մանրէները վերացվեն և լինի ախտահանիչների պաշար լինի նոր մանրէների համար: Ջրի ախտահանում քլորով. այս եղանակը համարվում է ամենատնտեսողը, բայց միևնույն ժամանակ ունի մեծ թերություն` հոտը: Դա չի նշանակում,որ լողավազանը բուրելու է քլորով: Պահելով ջրում քլորի 0.3-0.5 գ/լ քանակությունը Դուք աննշան կզգաք քլորի հոտը: Սխալ կարծիք կա, որ ակտիվ քլորի քանակությունն է ջրում լողացողների աչքերի գրգռվածության պատճառը, այնինչ դա pH մակարդակից է. լողավազանի ջուրը թունավոր և վտանգավոր է դառնում շատ թթու ջրի պատճառով: Թթվայնության մակարդակի անընդհատ կարգավորման դեպքում Դուք չեք զգա որևէ անհարմարություն լողավազանում: Պետք է նշել, որ քլորի ախտահանիչ հատկությունն ընկնում է թթվայնության բարձրացման դեպքում, իսկ վերջինիս ցածր մակարդակի դեպքում քլորի օգտագործման ծավալները քչանում են:
pH մակարդակի կարգավորում
Ախտահանող նյութերը առավել արդյունավետ են գործում pH մակարդակի բավականին նեղ շրջանակում: Ջուրը չպետք է ոչ շատ ալկալային լինի, ոչ էլ շատ թթվային: Լողավազանի սարքավորումների և մարդու մարմնի համար լավագույն ցուցանիշը թթվայնության մակարդակի 7.2-ից 7.6-ն է: pH մակարդակի կարգավորումը կարևոր պայման է լողավազանի ճիշտ սպասարկման համար: Կարգավորումը ցույց է տալիս որքանով է ջուրը թթվային կամ ալկալային և ինչ աստիճանի: Բացի այդ pH-ը համարվում է կարևոր գործոններից մեկը, որն ազդում է ախտահանիչ նյութերի և դրանց արդյունավետության վրա: Թթվայնության կատարյալ ցուցանիշը համարվում է 7.2-ից 7.6-ը, բայց կախված լողացողների թվից, ջրի կոշտությունից և ջերմաստիճանից, այն կարող է շատ արագ փոփոխվել: Հաշվի առնելով այդ փաստը` հարկավոր է անընդհատ հետևել և կարգավորել pH մակարդակը: Որպես կանոն, լողավազաններում թթվայնության մակարդակն անըհդհատ բարձրանում է: Եթե այն շատ բարձր է, 7.6-ից ավել, հարկավոր է ջրի մեջ ավելացնել հասարակ օգտագործման մեջ փոշու տեսքով կամ հեղուկ միջոց մեր ընկերության կողմից` pH մակարդակի կարգավորման համար:
Պայքար ջրիմուռների դեմ
Հակաջրիմուռային նյութերը կանխարգելում են ջրիմուռների առաջացումն ու զարգացումը լողավազանում: Հատուկ նյութերի միջոցով ոչնչացվում են ջրիմուռները, որոնք հայտնվել են լողավազանում:
Ֆլոկուլյացիա
Որակյալ ֆիլտրացման դեպքում Ձեզնից կպահանջվի ավելի քիչ քանակությամբ քիմիական նյութեր, քանի որ ջուրը կլինի թափանցիկ և մաքուր: Ֆլոկուլյացիոն կամ մակարդիչ միջոցները ստեղծում են ավելի մեծ մասնիկներ միկրոաղտոտման, որոնք մնում են ֆիլտրերում: Լողավազանի անընդհատ օգտագործման դեպքում, եթե անգամ ճիշտ կատարվի սպասարկումը, Դութ կնկատեք ջրի որակի վատթարացում: Անգամ ֆիլտրերի ճիշտ աշխատանքի դեպքում ջուրը դառնում է պղտոր, կաթնագույն երանգի: Դա այն պատճառով է, որ ֆիլտրը չի կարող պահել միկրոսկոպիկ մասնիկները, որոնք էլ ստեղծում են կաթնային երանգ:
Առանց հավելյալ ջանքերի մանրագույն մասնիկները մաքրել հնարավոր չէ: Ջրի որակը հնարավոր է լավացնել ֆլակուլյացիայի կամ մակարդման միջոցով: Մակարդման միջոցները ավելացվելով ջրին` միացնում են մանրագույն մասնիկները` դարձնելով փաթիլներ: Դրանից հետո ֆիլտրը կարող է պահել փաթիլները և հաջորդ մաքրման դեպքում այդ մասնիկները կհեռացվեն ֆիլտրից: Ջրի որակը դրանից հետո լավանում է, ջուրը դառնում է մաքուր և փայլուն:
Կալցիումային նստվածքի կանխում և վերացում
Շատ հաճախ լողավազանների սեփականատերերը կանգնում են նստվածքային խնդիրների առաջ` լողվազանի ներքին սարքավորումների և աստիճանների վրա: Կալցիումը հատկապես տեսանելի է չժանգոտվող փայլուն մետաղի վրա: Այդպիսի նստվածքային շերտերի հեռացման համար գոյություն ունեն հասարակ և հեշտ օգտագործվող նյութեր:
Հիշեք, որ լողավազանը խնամքի կարիք ունի և, որ պետք է ճիշտ քիմիական սպասարկում իրականացնել: Մեր ընկերությունը պատրաստ է առաջարկել Ձեզ ամենաժամանակակից միջոցները ջրի ախտահանման համար: Դիմելով մեզ` Դուք կստանաք լիարժեք և խելացի խորհրդատվություն: |